Արարատ Միրզոյանը 2 օրով կմեկնի Հնդկաստան

ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Հնդկաստանի Մումբայ քաղաքի գործարար կենտրոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 25-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Տեղեկությունը Telegram ալիքում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի Raisina Dialogue համաժողովին։
Համաժողովին մասնակցող արտգործնախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ։
Այցի շրջանակներում տեղի կունենա հայ-հնդկական գործարար համաժողով:
ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Հնդկաստանի Մումբայ քաղաքի գործարար կենտրոնում:
Խորացնել հայ-չինական հարաբերությունները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վանգ Յիի հետ