Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն զարգանում են. Սի Ծինփին

Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի ծննդյան տարեդարձը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացում: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Երկու երկրների միջև համագործակցությունը հիմնորեն առաջ է ընթանում տարբեր ոլորտներում»,-ասել է Սի Ծինփինը:
Նա նշել է նաև, որ մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է Խաչատուրյանի հետ համատեղ ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Հավելենք, որ այսօր Խաչատուրյանը 63 տարեկան է դառնում: