Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ՌԴ-ի և նախկին ԽՍՀՄ երկրների միջև տնտեսական կապերը

Քննարկման ընթացքում ՌԴ նախագահը նշել է նախկին ԽՍՀՄ երկրների հետ տնտեսական համագործակցության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ՌԴ ղեկավարը քննարկել է հետխորհրդային երկրների հետ տնտեսական համագործակցությունը։
«Այսօր մենք կքննարկենք հետխորհրդային տարածքում մեր ամենամոտ հարևանների հետ համագործակցության հարցերը, թե ինչպես է զարգանում աշխատանքը` առաջին հերթին տնտեսական կապերի տեսանկյունից»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի բացման խոսքում։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Ի պատասխան պատժամիջոցների՝ Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և ՌԴ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման հետ»: