ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առիթով, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:
Նշվում է, որ վարչապետը ՀՀ նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ բարձր կարգավիճակում՝ ի շահ պետականության և ժողովրդի:
Հավելենք, որ Վահագն Խաչատուրյանն այսօր դառնում է 63 տարեկան: