ՀՆԱ–ի 5,7 տոկոս աճ. գործադիրը հաստատեց 2021 թ–ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ 2021թ–ին կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն է ուղղվել 54.6 մլրդ դրամ, արցախյան պատերազմից հետո իրականացված սոցիալական ծրագրերին` 132.9 մլրդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Կատարողականի հիմնական արդյունքները նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը` արձանագրելով, որ 2021թ–ի կառավարության գործունեությունն ուղղված է եղել 2020թ–ին կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով թուլացած տնտեսության վերականգնմանը։
«Արդյունքում 2021թ–ին ՀՆԱ–ի աճը կազմեց 5.7 տոկոս` տարեսկզբին կանխատեսվող 3.7 տոկոսոի դիմաց։ Տնտեսական հնարավորությունների ու վարկային, մաքսային քաղաքականության ու վարչարարությունների արդյունքում հնարավոր եղավ բարելավել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, գերակատարելով պլանը շուրջ 147 մլրդ դրամով»,– ասաց Հայրապետյանը։
Նրա խոսքով` պարտքը 2021թ–ին նվազել է 2.3 տոկոսով` հասնելով 60.3 տոկոսի։
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց նաև, որ 2021թ–ին կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն է ուղղվել54.6 մլրդ դրամ, արցախյան պատերազմից հետո իրականացված սոցիալական ծրագրերին` 132.9 մլրդ։
ԵԱՏՄ երկրների առևտրում ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժինը կարող է աճել. Մալկինա
Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը պարտավոր է ՀՀ Ազգային ժողով ներկայացնել մինչև մայիսի 1-ը: