ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալագիր է ստացել Մատվիենկոյի անունից

Այս տարի լրանում է Հայաստանի ևՌուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից այսօր` ապրիլի 22-ին, շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սանդիկովը ՀՀ ԱԺ–ում ներկայացնում է Հայաստանի ռուսական համայնքը:
Հայաստանում ազգային փոքրամասնությունները երբեք խտրականության չեն ենթարկվել. Սանդիկով
Շնորհակալագիրն Ալեքսեյ Սանդիկովին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ–ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի ընթացքում, որն անցկացվել է Ստեփանավանում:
Հիշեցնենք` այս տարի լրանում է Հայաստանի ևՌուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակը։