Հարվածային Մի-8ՄՏՎ և Կա-52 ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել ՀՀ-ի երկնքում

Օդաչուները թռել են եղանակային բարդ պայմաններում, գիշերվա ժամերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)` Հայաստանում տեղակայված ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերն ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձր լեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օդաչուները թռել են բարձր լեռնային Ալագյազ ռազմափորձարանի վրայով, եղանակային բարդ պայմաններում, գիշերվա ժամերին։ Նրանք որոնողափրկարարական աշխատանքներ, պայմանականորեն վիրավորված զինվորականների տարհանում են իրականացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է Հարավային ռազմական օկրուգի շուրջ 40 միավոր զինտեխնիկա։