ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու:
«Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, և ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, և դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիսի 6-ը Գագիկ Ջհնագիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը»,- հայտնում է պարբերականը:
Հիշեցնենք` Ջհանգիրյանը 1997-2006 թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, 2006-2008 թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
2021-ի հունվարին ընտրվել է ԲԴԽ անդամ։ Ապրիլից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։