Արմեն Գրիգորյանը Լեհաստանի պետքարտուղարին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Կողմերն ընդգծել են երկկողմ հարբերությունները զարգացնելու կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik.ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ, հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկակացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Կողմերն ընդգծել են երկկողմ հարբերությունները զարգացնելու կարևորությունը: