ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զորամասերը և Ռազմական ոստիկանությունը պետք է սերտ համագործակցեն, որպեսզի զորամասերում հանցագործությունները կանխվեն։ Նման հայտարարություն է արել ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը`ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը խորհրդակցություն է անցկացրել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ (22 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Photo : official site of MoD of RA
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը:
Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ։
«Աշոտ Զաքարյանը կարևորել է միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-Ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։