ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությանը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան ավելի շատ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ձեռք բերի։
Խոսելով ուկրաինական ինքնաթիռների մարտունակության մասին՝ Նուլանդը հայտարարել է, որ արդեն կան ՆԱՏՕ-ի մի քանի պետություններ, որոնք Ուկրաինային պահեստամասեր են մատակարարում, դրանք թույլ են տալիս ուկրաինական կողմին օդ բարձրացնել ավելի շատ ինքնաթիռներ:
«Եվ դուք այժմ ավելի շատ ինքնաթիռներ ունեք մարտական հերթապահության մեջ, քան մեկ շաբաթ առաջ, հենց այն պատճառով, որ դուք դաշնակիցներից ստացել եք պահեստամասեր և դրանց համար այլ սարքավորումներ։ Այսպիսով, միանգամայն հստակ լինելու համար ես թվարկեմ. արդեն մատակարարվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, կան դաշնակիցներ, որոնք աշխատում են ինքնաթիռների մասով, բացի այդ, կան հսկայական քանակությամբ ռազմական ինքնաթիռների պահեստամասեր, որոնք արդեն փոխում են իրավիճակը»,- ասել է Նուլանդը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 58-րդ օրը։