44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ֆրանսիայի հրապարակը. լուսանկար

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ֆրանսիայի հրապարակը
Զոհված զինվորների հարազատները հայտարարում են, որ թույլ չեն տա հանձնել այն հողը, որի վրա թափվել է իրենց որդիների արյունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակը։ Ակցիան ի սկզբանե նախաձեռնել էր «5165» շարժումը, այնուհետև նրանց միացան զոհված զինվորների հարազատները։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ֆրանսիայի հրապարակը
Նրանք բողոքում են Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության դեմ։ Նրանցից շատերի ձեռքին իրենց որդիների լուսանկարներն են։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ տարածքը փակ կլինի 30 րոպեով։ Այս պահին այստեղ մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Ցուցարարները պարզել են ՀՀ հսկայական եռագույնը՝ այն ձգելով հրապարակի ողջ պարագծով։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ֆրանսիայի հրապարակը
«Այն հողը, որի վրա մեր տղաների արյունն է թափվել, չի կարող անցնել թուրքերին, հանուն Արցախի փրկության՝ մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ, բոլորս»,- ասաց որդեկորուս մայրերից մեկը։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ֆրանսիայի հրապարակը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները մի քանի օր առաջ ֆլեշմոբ էին սկսել։ Նրանք սոցցանցերում հրապարակել են 44-օրյա պատերազմում զոհված իրենց հարազատների լուսանկարներն ու գրել. «Ես զոհվել եմ հանուն Արցախի և հանուն հայի գոյության»։
Ֆլեշմոբը սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց Արցախի կարգավիճակում նշաձողն իջացնելու վերաբերյալ վերաբերյալ։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին Ֆրանսիայի հրապարակը