2022թ–ի տնտեսական լավատեսությունը վերականգնելու հիմքեր կան. Փաշինյան

ՀՀ վարչապետն արձանագրեց, որ փետրվար–մարտին, աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով, որոշակի անհանգստացնող միտումներ եղել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2022թ–ի տնտեսական լավատեսությունը վերականգնելու հիմքեր կան։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փետրվարի վերջին և մարտին` աշխարհաքաղաքական իրադարձությունների բերումով, մենք որոշակի անհանգստացնող միտումների հետ առերեսվեցինք։ Բայց ես ուզում եմ ասել, որ մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան, որովհետև այս պահի դրությամբ մենք առայժմ շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով։ Այսինքն` գերակատարման ռեժիմով ենք առայժմ առաջնորդվում»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ 2022թ. առաջին եռամսյակում հարկային եկամուտները նախատեսված ցուցանիշից ավելի են հավաքագրվել 5.2 մլրդ դրամով կամ 1.3%-ով։