Ուկրաինայի ԱԾ աշխատակիցներն ահաբեկում են «ոչ այնքան հայրենասեր» քաղաքացիներին

Զապորոժիե
Օգտվելով անպատժելիությունից՝ զինյալները հատուկ դաժանություն ու ցինիզմ են դրսևորում քաղաքի բոլոր բնակիչների, այդ թվում՝ ծերերի, կանանց և երեխաների նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ավազակային խմբավորումներին են ներգրավում Զապորոժիեի «ոչ բավարար հայրենասեր» բնակիչներին ահաբեկելու համար։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Գեներալ-գնդապետի խոսքով՝ նրանց տրվել է գործողությունների լիակատար ազատություն, և խմբավորումները քաղաքում ազատ տեղաշարժվում են նույնիսկ պարետային ժամին։
Միզինցևն ընդգծել է, որ՝ օգտվելով անպատժելիությունից, գրոհայինները առանձնակի դաժանություն ու ցինիզմ են դրսևորում քաղաքի բնակիչների նկատմամբ, այդ թվում՝ ծերերի, կանանց և երեխաների:
Կիևը Z նշանով մեքենաներով սադրանք է իրականացրել․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով` միջազգային կազմակերպությունները, որոնց թվում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (Ռումինիայի բաժանմունքը), դադարեցնում են Օդեսայի ուղղությամբ հումանիտար օգնության բոլոր մատակարարումները՝ պաշտոնատար անձանց կողմից մատակարարվող պարենի և դեղորայքի զանգվածային յուրացումների պատճառով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։