Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է երթի. Արխիվային լուսանկար
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում է խորհրդանշական «Զարթիր, լաո» խորագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին, հայտնում է Yerevan.Today –ը։
«Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին», - հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Yerevan.Today –ի հետ զրույցում:
Նշենք, որ ջահերով երթն այս տարի կմեկնարկի ժամը 19 ։ 00-ին Հանրապետության հրապարակից։ Այն կրում է խորհրդանշական «Զարթիր, լաո» խորագիրը։