ՌԴ-ն փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մի շարք հյուպատոսություններ

Էստոնիայի և Լատվիայի հյուպատոսական առաքելությունների ղեկավարներն ու մյուս հյուպատոսական պաշտոնյաները հայտարարվել են persona non grata:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՌԴ-ն փակում է Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսությունները, ինչպես նաև Պետերբուրգում Էստոնիայի և Լիտվայի գլխավոր հյուպատոսությունները. նրանց բոլոր աշխատակիցները հայտարարվել են persona non grata` անցանկալի անձինք: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան անցանկալի անձ է հայտարարել ՌԴ ևս 6 դիվանագետի
Ապրիլի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ են կանչվել Լատվիայի դեսպան Մ. Ռիեքսթինշը, Էստոնիայի դեսպան Մ. Լոդրեն և Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Ումբրասենեն:

«Դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին բողոք է ներկայացվել՝ կապված Կլայպեդայում, Լիեպայում, Դաուգավպիլսում, Նարվայում և Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանատան ոչ բարեկամական գործողությունների առնչությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում հավելել են, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այդ երկրների իշխանությունների կողմից Կիևի ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելը և Դոնբասի ու Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ուկրաինացի ազգայնականների հանցագործությունների կոծկումը, հայտարարել են համապատասխանորոշման մասին:
ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցները անցանկալի անձ են հայտարարվել
Էստոնական և լատվիական հյուպատոսական առաքելությունների ղեկավարներն ու մյուս հյուպատոսական պաշտոնատար անձինք հայտարարվում են persona non grata, իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չհանդիսացող՝ նշված հիմնարկների վարչատեխնիկական անձնակազմի հյուպատոսական ծառայողներն ու աշխատակիցներն «անընդունելի են»:
ԱԳՆ-ն պահանջել է, որ հիշյալ բոլոր անձինք լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը նույն ժամկետներում, ինչ հատկացվել են այդ երկրներից ռուսական հյուպատոսական առաքելությունների աշխատակիցների մեկնման համար: