Նվերառատ տարի․ Էդմոն Մարուքյանն այս տարի 3 անշարժ գույք է նվեր ստացել

Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտարարագրել է մոտ 15 000 ոչ կանխիկ և 3,5 հազար դոլար կանխիկ գումար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս տարի բազմաբնակարան շենքում բնակարան, ավտոկայանատեղի և ոչ բնակելի տարածք է նվեր ստացել։ Այս տեղեկությունները նշված են քաղաքական գործչի՝ 2022 թվականի հայտարարագրում:
Որպես նվիրատվություն ստացած 3 օբյեկտներն էլ գտնվում են Երևանի Ավան վարչական շրջանում։
Ըստ հայտարարագրի` նա 2011 թվականին հիփոթեքային վարկով բնակարան է գնել Վանաձորում։ Գրանցված է նաև 2018 թվականին ձեռք բերված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 5,6 մլն դրամ, 1380 դոլար և 1075 եվրո գումար բանկային հաշիվներում: Ըստ Մարուքյանի ներկայացրած տվյալների՝ նա հայտարարագրել է նաև 3,5 հազար դոլար կանխիկ գումար։
Հիշեցնենք` Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել մարտի 14-ին։