Ներկայացել է որպես բարեգործական ընկերության աշխատակից և գումար հափշտակել արցախցիներից

Երևանի բնակիչը շահարկել է երեխաների գործոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի մի բնակիչ խաբեությամբ արցախցիներից գումարներ է հափշտակել: Արցախի ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Երևանի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991թ.) 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Facebook-ի միջոցով ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրող բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ գումարներ է հափշտակել:
Մասնավորապես, նա օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտի բնակիչներ Ա.Ա.-ից (ծնված 1980թ.)՝ 7600 դրամ, Դ.Ա.-ից (ծնված 1986թ.)՝ 15000 դրամ, Ա.Հ.-ից (ծնված 1978թ.)՝ 7600 դրամ և Պ.Ղ.-ից (ծնված 1982թ.)՝ 7600 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Յուրացրել է 15.7 մլն դրամ. արցախցիներին ընդունած հյուրատներից մեկը խաբեությամբ է զբաղվել