ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների թիմը մնում է նույնը, ներգրավվում են նաև փորձագետներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, Ռուսաստանի բանակցային խումբը մնացել է նույն տեսքով։ Ներգրավվում են նաև փորձագետներ, որոնք անհրաժեշտ են հետագա հնարավոր փաստաթղթի ձևակերպումները ճշտելու համար», - ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։