Մոսկվան մերժել է Կիևում «Զատկի հրադադարի» վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը

Ռուսական կողմը կարծում է, որ Կիևը հրադադարը կօգտագործի ուկրաինացի զինվորականների վերախմբավորման և սպառազինության նոր խմբաքանակ ստանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը մերժել է Ուկրաինայում 4-օրյա «Զատկի հրադադարի» վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկը: Նման որոշման պատճառը բացատրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ Կիևի իշխանություններն այդ օրերը կօգտագործեն ուկրաինացի զինվորականների վերախմբավորման և սպառազինության նոր խմբաքանակ ստանալու նպատակով:
«Այս պայմաններում անկեղծ չեն խաղաղության և կրակի դադարեցման կոչերը», - հայտարարել Է դիվանագետը:
Դեռևս ապրիլի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես էր եկել, այսպես կոչված, 4-օրյա «Զատկի հրադադարի» վերաբերյալ Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկով: Ուկրաինայի ԱԳՆ-ն դրան դրական էր արձագանքել հաջորդ օրն իսկ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։