Մարիուպոլը վերահսկողության տակ է, բայց «Ազովստալում» գրոհայիններ են մնում․ Շոյգու

Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Մարիուպոլն ընդհանուր առմամբ ազատագրված է, բայց մետալուրգիական գործարանում շարունակում են գրոհայիններ մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված է շուրջ 2 հազար ուկրաինացի զինվորական, 1478-ն արդեն հանձնվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նա Մարիուպոլն անվանել է «Ազով» ազգայնական գնդի մայրաքաղաք։ Նրա խոսքով՝ բուն քաղաքն ազատագրված է, բայց մետալուրգիական կոմբինատում գրոհայիններ են մնում։
«Ազովստալ» գործարանը՝ ուկրաինացի գրոհայիններով և օտարերկրյա վարձկաններով, հուսալիորեն արգելափակված է», - հայտարարել է Շոյգուն:
Նախարարը նշել է, որ «Ազովստալի» գործողությունն ավարտելու համար երեք-չորս օր է պետք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։