Մայք Թայսոնը ծեծել է Սան Ֆրանցիսկո–Ֆլորիդա չվերթի ուղևորներից մեկին

Մայք Թայսոն
Ուղևորը համառել է, չեմպիոնը չի կարողացել զսպել իրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը ծեծել է Սան Ֆրանցիսկո–Ֆլորիդա չվերթի ուղևորներից մեկին։
Ըստ TMZ–ի` բռնցքամարտիկի հետևում խմած տղամարդ է եղել, որը, ականատեսների խոսքով, անդադար ինչ–որ բան է շշնջացել մարզիկի ականջին։
Սկզբում նա ցանկացել է նկարվել Թայսոնի հետ, մարզիկը չի մերժել։ Բայց երկրպագուն այդքանով չի բավարարվել և շարունակել է ձանձրացնել իր զրույցներով։
Թայսոնը մի քանի անգամ խնդրել է իրեն հանգիստ թողնել, բայց երիտասարդը չի հանդարտվել։ Բռնցքամարտիկի համբերությունը հատել է, և նա մի քանի ուժգին հարված է հասցրել ուղևորի դեմքին։
Տուժածին բուժօգնություն է ցուցաբերվել։ Նա արդեն ոստիկանություն է դիմել` առողջությանը հասցված վնասի մասին դիմում ներկայացնելով։
Թայսոնը և իրավապահները միջադեպը չեն մեկնաբանում։