ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով է սկսել Ամերիկայի գավաթի խաղարկությունը։
Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը Ռեյ Ռոբսոնն է։ Երկու դասական պարտիաներից առաջինում Լևւոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել 52-րդ քայլում։
Ապրիլի 21-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։
Հաղթանակով է ավարտել առաջին պարտիան նաև ամերիկահայ Սամուել Սևյանը, որի մրցակիցը Ուեսլի Սոն էր։ Մյուս երկու զույգերում Լենիեր Դոմինգեսն ու Սեմ Շենքլանդը և Ֆաբիանո Կարուանան ու Ջեֆրի Սյոն խաղացել են ոչ ոքի։
Հավելենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար։
Հիշեցնենք, որ Արոնյանը 2021-ն դեկտեմբերից հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո։