ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Հռոմի «Լացիո» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Տեղեկությունը հայտնում է իտալական Tuttomercatoweb-ը։
Նշվում է, որ այս տարվա ամռանը ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալ դառնալ. նա «գայլերի» հետ պայմանագիրը երկարաձգելու պայմանավորվածություն դեռ չունի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շահագրգռված են, որ Հենրիխ Մխիթարյանը մնա թիմում:
«Ռոմայի» հետ պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը։