ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Պրոուկրաինական ակտիվիստները, որոնց թվում նաև Ուկրաինայի քաղաքացիներ էին, որոշել էին բողոքի ակցիա անցկացնել Երևանում գտնվող ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք ակցիան անվանել էին «Ո՛չ մեր օրերի ցեղասպանությանը»։
Հայ ակտիվիստները խափանել են Երևանում ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված պրոուկրաինական ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
Տեղեկանալով սպասվող հանրահավաքի մասին՝ մի խումբ հայ ակտիվիստներ կոչ են արել թույլ չտալ Հայոց ցեղասպանության թեմայի շահարկումը 107-րդ տարելիցի նախաշեմին։ Նրանք դեսպանատան մոտ էին հավաքվել ավելի վաղ, քան տեղ էր հասել ուկրաինական դրոշներով խումբը։ Խմբի շարքերում էր նաև Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
Տիգրան Խզմալյանը` ակցիայի կազմակերպիչ
© Sputnik / Asatur Yesayants
«Ուկրաինան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Դուք թողել եք ձեր հայրենիքը, եկել եք այստեղ, որ ի՞նչ: Մենք ձեզ ընդունեցինք մեր երկրում։ Ձեզ ոչ ոք չի վռնդում, բայց մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թշնամական նացիստական պետության խորհրդանիշը։ Եթե դուք եկել եք մեր տուն, դուք պետք է հարգեք մեր ավանդույթները», - ասաց ակտիվիստ և բլոգեր Միքայել Բադալյանը։
Միքայել Բադալյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Հայ ակտիվիստները հայտարարել են, որ թույլ չեն տալու Ցեղասպանության թեման շահարկել քաղաքական նպատակներով։ Մասնակիցները նաև հիշեցրել են, որ Ուկրաինան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմում:
Հայ ակտիվիստները խափանել են Երևանում ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված պրոուկրաինական ակցիան
© Sputnik / Asatur Yesayants
Երկու ակցիաների մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանատան մոտ։ Հնարավոր բախումները կանխել է ոստիկանությունը, որը պատ էր կազմել նրանց միջև:
Դրանից հետո հակառուսական ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Երևանի կենտրոն։
Հայ ակտիվիստները խափանել են Երևանում ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված պրոուկրաինական ակցիան
© Sputnik / Asatur Yesayants