Եղիսաբեթ Երկրորդը նշում է ծննդյան 96-ամյակը. լուսանկար

Եղիսաբեթ Երկրորդը գահին է արդեն 70 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նշում է ծննդյան 96-ամյակը, ինչի կապակցությամբ Royal Windsor Horse Show-ը թագուհու նոր լուսանկար է հրապարակել։
Կադրում տարեց միապետը կանգնած է երկու ճերմակ ձիերի մեջտեղում: Նա լավ ու առույգ տեսք ունի: Գաղտնիք չէ, որ թագուհին հայտնի է ձիավարության հանդեպ մեծ սիրով:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն իր սիրելի պոնիների` Բայբեկ Նայտինգեյլի (աջից) և Բայբեկ Քեթի հետ։ Լուսանկարը հրապարակված է 20․04․2022թ-ին Royal Windsor Horse Show-ի կողմից
Daily Mail-ը գրում է, որ թագուհին այս տարի ծննդյան տոնը դիմավորում է Սանդրինգհեմում` մտերիմների շրջապատում:
Նշենք, որ Եղիսաբեթ Երկրորդը Մեծ Բրիտանիայի միակ թագուհին է, որը գահակալում է 70 տարի շարունակ։
Եղիսաբեթ II թագուհի. պատմությունը՝ դիմանկարներում
Հիշեցնենք, որ նախորդ տարի իր ծննդյան օրը թագուհին սգի մեջ էր, քանի օր 2021 թվականի ապրիլի 9-ին 99 տարեկան հասակում մահացել էր նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը: