Ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնի պատշգամբներում ոգեկոչման համերգ կլինի

Ջահերով երթ Ազատության հրապարակից. Արխիվային լուսանկար
Միջոցառումն օնլայն հեռարձակվելու է թատրոնի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն: Տեղեկությունը հայտնում է թատրոնի հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժինը։
Համերգը կկայանա ապրիլի 23-ին ժամը 23:00-ին թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
Նշվում է, որ նման ֆորմատի միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ: Միջոցառումը օնլայն կհեռարձակվվի թատրոնի «Ֆեյսբուքի» և «Յութուբի» պաշտոնական էջերով:
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին