Բռնցքամարտի ԵԵԱ. Համլետ Ադամյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Հայաստանի 3 ներկայացուցիչներ ապահովել են առնվազն արծաթե մեդալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճել է 3-րդ եզրափակիչի ուղեգիրը, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
80 կգ քաշային Համլետ Ադամյանը կիսաեզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային:
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:
Հիշեցնենք` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին և ավարտվում է այսօր։
Հայաստանը ներկայացնում են Թումաս Թումասյանը, Արեն Ասլամազյանը, Գոռ Ազիզյանը, Մանվել Պետրոսյանը, Էրիկ Իսրայելյանը, Արթուր Մկրտչյանը, Արես Հակոբյանը, Գարիկ Անտանոսյանը, Տարոն Սարգսյանը, Համլետ Ադամյանը, Աղվան Ալեքսանյանը, Ավետիք Հովակիմյանը և Ալբերտ Հարությունյանը: