ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Աշխատանքային այցի շրջանակներում Գրիգորյանը հանդիպելու է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19–ին 2–օրյա պաշտոնական այցով մեկնել էր ՌԴ։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվա էր մեկնել նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։