ԱԽ քարտուղարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Տեղեկությունը հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԽ-ից տեղեկացնում են, որ պաշտոնյաները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր: