Աֆղանստանի մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Աֆղանստան. շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում գտնվող մզկիթում նամազի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Տեղեկությունը հայտնում է տեղական Khaama Press գործակալությունը:
«Մազարի Շարիֆ քաղաքի Աբու Ալի Սինա հիվանդանոցից ասել են, որ մզկիթում տեղի ունեցած պայթյունից հետո 30 զոհ ու 80 վիրավոր են տեղափոխել հիվանդանոց», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի մզկիթում նամազի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի մարդաշատ շրջանում։
Միջադեպ Իրանի և Աֆղանստանի սահմանին. իրանցի սահմանապահների թվում զոհեր կան