Ադրբեջանը հրապարակել է Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարության լուսանկարները

Պաշտոնական Բաքուն ցանկանում է վերահսկողություն ստանալ Բերձոր բնակավայրի նկատմամբ, որով անցնում է գործող երթուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը:
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել
«Նոր ավտոճանապարհի երկարությունը կկազմի 32 կիլոմետր։ Ըստ նախագծի՝ 2 գիծ ունեցող ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը կկազմի 7, իսկ երկարությունը՝ 12 մետր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։ Լաչինի միջանցքի շրջանակներում՝ այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանի տարածքին` փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով անցնող գործող ճանապարհին։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։
Երթուղու և իրավիճակի շուրջ կառուցման նոր ճանապարհի մասին ավելին կարող եք տեսնել մեր նյութում։
1 / 2

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել։

2 / 2

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը Բերձորի շրջանցմամբ նոր ճանապարհի կառուցման լուսանկարներ է հրապարակել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ «կողմերի համաձայնությամբ առաջիկա 3 տարում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղությամբ։