«Վանաձոր» և «Նուբարաշեն» ՔԿՀ–ներ տեսակցության եկածների մոտ հեռախոս և թմրամիջոց են գտել

«Նուբարաշեն» ՔԿՀ
Տեսակցողներից մեկը հեռախոսը ցանկացել է փոխանցել որդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ տեսակցության եկածների մոտ հայտնաբերվել է 1 հեռախոս և 3 փաթեթ թմրամիջոց` 16.4 գրամ քաշով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Մ․-ին տեսակցության եկած քաղաքացի Ա․ Մ․-ին, ինչի արդյունքում վերջինիս գոտուց հայտնաբերել են բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։ Ա․ Մ․-ն ցանկացել էր հեռախոսը փոխանցել որդուն»,– նշված է հաղորդագրությունում։
Զրո հանդուրժողականություն է լինելու. «Արմավիր» ՔԿՀ-ում ավելի քան 400 տեսախցիկ են տեղադրել
Նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի և անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներն էլ, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Շ․-ին։ Նրա վերնաշապիկի հետնամասում հարմարեցված թաքստոցից հայտնաբերել են 3 փաթեթ՝ ընդհանուր 16․4 գրամ քաշով, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննության։
Ծանր իրավիճակ է ստեղծվել. ՔԿ պաշտոնյան` համացանցով թմրանյութ վաճառելու մասին