ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Բուրսա քաղաքում բանտի անվտանգության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը պայթեցրել են ինքնաշեն սարքով: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Պայթուցիկ սարքը գործարկել են հեռակառավարման համակարգով։ Մահացել է բանտի անվտանգության աշխատակիցներից մեկը։ Ավտոբուսն այդ պահին անցնելիս է եղել Բուրսա-Մուդանիա ճանապարհով։ Հանցագործներին հայտնաբերելու համար աշխատանքներ են տարվում»,- Twitter-ում գրել է նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուրսայում ավտոբուս է պայթել, մեկ մարդ մահացել է, բազմաթիվ տուժածներ կան։ Դիտարկվում է ահաբեկչության վարկածը։