ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Զինվորի տան՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում գործող բաժանմունք, տեղեկանում ենք Զինվորի տան ֆեյսբուքյան էջից։
«Զինվորի տունը ոչնչով չի զիջում եվրոպական կլինիկաներին»,– պաշտպանության նախարարին վստահեցրին Գերմանիայից Հայաստան վերադարձած և Զինվորի տանը բուժվող Հայկի ծնողները:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Զինվորի տան՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում գործող բաժանմունք
© Photo : Zinvori Tun Rehabilitation Center
Նախարարը հետաքրքրվել է, թե ինչ վնասվածքներով տղաներ են բուժվում Զինվորի տան ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքում, տեսել, թե ինչ պայմաններում են նրանք բուժում ստանում:
Հիշեցնենք` Ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը բացվել է այս տարվա հունվարին՝ գանգուղեղային ծանր վնասվածքներով տղաների համար:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է «Զինվորի Տուն» Վերականգնողական Կենտրոն (20 ապրիլի, 2022թ). Երևան
© Photo : Zinvori Tun Rehabilitation Center