ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսական ձեռնարկությունները կկարողանան փոխարինել շուկան լքած օտարերկրյա ընկերություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը հնարավորությունների երկիր է» նախագահական հարթակի դիտորդական խորհրդի նիստում։
Նա նաև նշել է, որ ռուսաստանցի դիզայներները կզբաղեցնեն այն տեղերը, որոնք ազատվել են մի շարք արտասահմանյան ապրանքանիշների հեռանալուց հետո:
Ըստ Պուտինի` Ռուսաստանի իշխանությունները մտադիր են աջակցել փոքր ու միջին բիզնեսին։
«Եթե ինչ-որ մեկը հեռանում է ռուսական շուկայից, ապա սուրբ տեղը դատարկ չի մնա։ Ցանկալի է, որ այդ տեղը զբաղեցնեն հայրենական արտադրողները: Ռուսաստանում տաղանդավոր մարդիկ շատ են: Մենք հսկայական հնարավորություններ ունենք»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք` ՌԴ տարածքում իրենց գործունեությունը դադարեցրել են McDonald's արագ սննդի ցանցը, Hennes & Mauritz-ը (H&M), Nike-ը, Adidas-ը, Puma-ն և այլ ընկերություններ։
Իսպանական Inditex Group-ն էլ հայտնել է, որ հնարավորության դեպքում խանութներ կբացի Ռուսաստանում։ Նրան են պատկանում Zara, Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho ապրանքանիշները: