Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել ԼՂ անվտանգության հարցի շուրջ

Փաշինյանն ու Պուտինը
Հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է ՀՀ վարչապետը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացների շուրջ:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: