ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի երկարաձգեն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության «ակտիվ փուլը»։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք մեծացնում են ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի մատակարարումները` Կիևի ռեժիմին դրդելով շարունակել ագրեսիան Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ և ռազմական նոր հանցագործությունների դրդելով նեոնացիստներին»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։