Լոս Անջելեսում ձերբակալվել է ռեփեր ASAP Rocky-ն՝ Ռիհաննայի ապագա երեխայի հայրը

Մայերսը 2021 թվականի նոյեմբերից իրավապահները նրա կրակելու գործով նյութերն էին քննում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Լոս Անջելեսում ձերբակալվել է ռեփեր ASAP Rocky-ն (իսկական անունը՝ Ռակիմ Մայերս) հրաձգության հետ կապված միջադեպի համար: Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստակայանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերին: Ռեփերը միանգամից ներգրավվել է որպես կասկածյալ, և այս ամբողջ ընթացքում նրա գործով քննություն է տարվել։

Ձերբակալությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ Բարբադոսից ժամանելուն պես. այնտեղ նա հանգստանում էր իր սիրելիի՝ երգչուհի Ռիհաննայի հետ:

Հեռուստակայանը հայտնում է, որ Մայերսի արարքը 2021 թվականի նոյեմբերից՝ կրակոցի հետ կապված միջադեպից ի վեր, քննության առարկա էր։
Տուժածի պնդմամբ՝ ռեփերը երեք-չորս անգամ կրակել է իր ուղղությամբ, և գնդակներից մեկը դիպել է նրա ձախ ձեռքին, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանության ամփոփագրին։
Հիշեցնենք, որ Մայերսն ու Ռիհաննան շուտով ծնողներ են դառնալու։