Կտուժի Ուիմբլդոնը. Պեսկովը` ռուսաստանցի թենիսիստներին մրցաշարից հեռացնելու մասին

Դմիտրի Պեսկով
Լաուն–թենիսի և կրոկետի (AELTC) համաանգլիական ակումբը ռուս թենիսիստներին թույլ չի տալիս մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է, որ ռուսաստանցի թենիսիստներին Ուիմբլդոնից հեռացնելը կանդրադառնա մրցաշարի վրա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբը Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին թույլ չի տա մասնակցել Ուիմբլդոնին:
«Հաշվի առնելով, որ մեր թենիսիստները համաշխարհային վարկանիշի առաջին հորիզոնականներում են, դրանից կտուժի հենց մրցաշարը։ Մեր մարզիկներին հերթական անգամ քաղաքական նախապաշարմունքների, ինտրիգների ու մեր երկրի նկատմամբ թշնամական գործողությունների պատանդ են դարձնում, ինչն անթույլատրելի է»,- ասել է Պեսկովը։
Չնայած դրան, ըստ ՌԴ նախագահի խոսնակի, թենիսիստները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չկորցնեն իրենց մարզավիճակը և համաշխարհային թենիսիստների կարգավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 56-րդ օրը։