Համլետ Ադամյանը հաղթել է մրցակցին. Հայաստանն առնվազն 3 մեդալ է ապահովել ԵԱ–ում

Համլետ Ադամյան
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. 80 կգ քաշային Համլետ Ադամյանը հաղթել է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Հայաստանը կիսաեզրափակիչի ևս մեկ մասնակից ունի առաջնությունում։ 1/4 եզրափակիչում Համլետ Ադամյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Իլյա Յուրսենոկսի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից։ Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն ու 67 կգ քաշային Արես Հակոբյանը։
Հիշեցնենք` առաջնությունը մեկնարկել է ապրիլի 12-ին Բուլղարիայում և կավարտվի ամսի 21-ին։