Գրիգորյանն ու Օվերչուկը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Մհեր Գրիգորյան
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել էին հանձնաժողովի ստեղծման աշխատանքները սկսել մինչև 2021 թվականի վերջը:
Մինչդեռ այս տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով:
Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում. Պուտին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հետագայում հայտարարություն էր տարածել` պարզաբանելով, որ խոսքը երկկողմ հանձնաժողովի` աշխատանքային խմբի մասին է` սահմանային հարցերը լուծելու, Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով: Ռուսաստանը Միշելի հայտարարության մեջ չէր հիշատակվել։