Փլուզում Գյումրիում. երիտասարդ է տուժել

Գյումրիում տներից մեկի պատը փլուզվել է
Փրկարարները տուժածին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի 28/2 հասցեի դիմաց փոսի (մոտ 1.5 մետր) մեջ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որի հետևանքով 22-ամյա երիտասարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 12։43-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլվածքի հետևանքով Մ. Կ.-ն (ծնված 2000 թ.) արգելափակվել է փոսում:
Փրկարարները տուժածին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Տղամարդուն փոսից դուրս են բերել ԱԻՆ-ի աշխատակիցները։
Ողբերգական դեպք Գյումրիում. 6 տարեկան երեխա է մահացել