«ԳեոՊրոՄայնինգը» 2022թ.-ին ավելի քան 7 մլն դոլարի ներդրում է խոստանում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Արխիվային լուսանկար
Պղնձամոլիբդենային հանքաքարի արդյունահանման ծավալները կավելանան մի քանի միլիոն տոննայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կողմից կառավարվող երկու խոշոր ձեռնարկությունները` Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում են. Զանգեզուրն` 1-ին, Ագարակը` 8-րդ տեղում։

«ԳեոՊրոՄայնինգն» այս առիթով տարածած հաղորդագրության մեջ մանրամասնում է, որ Զանգեզուրի կոմբինատը 2022թ-ի հունվար-մարտ ամիսներին՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջե մուտքերը՝ հասցնելով 35,5 մլրդ դրամի։ Ագարակի կոմբինատի հարկային մուտքերն ավելացել են 5 անգամ` հասնելով 3,6 մլրդ դրամի։

Ընկերությունը նաև հայտնում է, որ այս տարի մտադիր է ավելի քան 65 մլն ԱՄՆ դոլար ներդնել Զանգեզուրի ՊՄԿ արտադրության արդիականացման համար։ Նախատեսվում է պղնձամոլիբդենային հանքաքարի վերամշակումը 2021 թվականի 17,6 միլիոն տոննայի փոխարեն հասցնել 22 միլիոնի։
Ագարակի ՊՄԿ-ի կապիտալ ծախսերը 2022 թվականին հաշվարկվել են ավելի քան 6,1 միլիոն դոլար։
Երկու ձեռնարկություններում միասին աշխատում է ավելի քան 6000 մարդ։
Հիշեցնենք` «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանում պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանողն ու վերամշակողն է: Վերջին տարիներին ընկերության ակտիվները Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում անփոփոխ կերպով պահպանում են իրենց դիրքը առաջին տասնյակում։
Կեղտաջրերը Արաքս չեն լցվել. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի խնդիրը հսկողության տակ է