Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տեղափոխումը կլինի անվճար

Այց Ծիծեռնակաբերդ. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ կգործի երկու երթուղի այցելուներին անվճար հուշահամալիր տեղափոխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կիրականացվի հետևյալ երթուղիներով.
Համար 1 երթուղի
«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ։
Համար 2 երթուղի
«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով:
Որևէ ճնշում չկա, թե Հայոց ցեղասպանությունը պետք է մոռանալ. Հարություն Մարության