Ապրիլի 22-ին որոշ ժամանակով կդադարեցվի Արցախի էներգամատակարարումը

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
«ԱրցախԷներգոն» վստահեցնում է, որ արցախցիները միայն մի քանի ժամ հոսանքազրկված կմնան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. «ԱրցախԷներգոն» տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին որոշ ժամանակով կդադարեցվի Արցախի էներգամատակարարումը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նշվում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ ապրիլի 22-ին ժամը 10:00-ից- 14:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը:
Ընկերությունը վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում: