Ակցիայի սկիզբը շատ լավն է, արդյունք կունենանք. Վանեցյան

Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուիլսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Արթուր Վանեցյանը նշեց,որ անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում ակցիա իրականացնող ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կարծում է, որ իր մեկնարկած ակցիայի սկիզբը շատ լավն է, և լավ արդյունք են ունենալու: Նա նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:
«Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել արդյունքի՝ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար: Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Մենք գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները»,-ասաց Վանեցյանը։
Վանեցյանը վստահեցնում է, որ ամենաքիչն ինքն է ուզում, որ պատերազմ լինի: Նա վստահ է, որ հնարավոր է դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Իսկ «5165» շարժման անդամներն այսօր ցերեկը Ազատության հրապարակից երթ են անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հասել ենք արժանապատվության կարմիր գծին. Նվերի խոսքով՝ հացադուլի գնալն ինդիկատոր է