Սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի գործում ՌԴ-ն կաջակցի խորհրդատվությամբ

Երկու երկրների ղեկավարների հանդիպման ավարտից հետո համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել հայ–ադրբեջանական երկկողմհանձնաժողովի ստեղծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս մասին տեղեկանում ենք երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունից։
«Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել էին հանձնաժողովի ստեղծման աշխատանքներ սկսել մինչև 2021 թվականի վերջը:
Մինչդեռ այս տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով:
Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում. Պուտին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հետագայում հայտարարություն էր տարածել` պարզաբանելով, որ խոսքը երկկողմ հանձնաժողովի` աշխատանքային խմբի մասին է` սահմանային հարցերը լուծելու, Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով:
Ռուսաստանը Միշելի հայտարարության մեջ չէր հիշատակվել։
Այդ հունն արդեն գծվել է․Լավրովը կոչ է արել Բրյուսելին չխանգարել Երևանի և Բաքվի գործընթացին