ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Համապատասխան համատեղ հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Պուտինն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։
Հայաստանի վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: