Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը 25-27, երեկոյան՝ 20-22 աստիճան։